Օրլոյի գործարանին հասցված հրթիռային հարվածի զոհերի թիվը հասել է 5–ի. մարզպետ

https://arm.sputniknews.ru/20261027/orlvoji-gvortsaranin-hascvats-hrtirajin-harvatsi-zvoheri-tivy-hasel-e-5i-marzpet-108591486.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/09/70945402_101:0:2832:2048_1920x0_80_0_0_39e84ae4d88d5afba402af4d84c8ec09.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն

Բաժանորդագրվել

Տարածաշրջանի ղեկավարի հաղորդմամբ՝ յոթ տուժած բուժում է ստանում մարզային հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Օրլոյի գործարանին հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի: Այս մասին հայտնել է Օրլոյի մարզպետ Անդրեյ Կլիչկովը:

«Փլատակներից գտնվել է գործարանի 5–րդ զոհված աշխատակցի դին: Նա վերջինն էր, ում գտնվելու վայրը նախկինում անհայտ էր»,-գրել է նա MAX հարթակի իր ալիքում:

Կլիչկովի խոսքով` յոթ մարդ դեռ բուժվում է մարզային հիվանդանոցում։

Տարածաշրջանի ղեկավարը հոկտեմբերի 23–ին հայտնել էր Օրյոլի Սովետսկի շրջանի քաղաքացիական գործարանի վրա հրթիռային հարձակման մասին: Զոհվել էր չորս մարդ, 19-ը վիրավորվել էին: Եվս մեկ մարդ համարվում էր անհետ կորած: Կլիչկովի խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն ձեռնարկության վրա հարձակվել է ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռների կիրառմամբ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment