Թուրքիայում կոչ են արել չվավերացնել Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը

https://arm.sputniknews.ru/20261027/turqiajum-kvoch-en-arel-chvaveracnel-meqqaji-pashtpanakan-hamadzajnagiry-108591038.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/118/67/1186703_125:0:1162:778_1920x0_80_0_0_0d91520c559c3406483840d7fbd0245e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, սաուդյան արաբիա, պակիստան, մեքքա, համաձայնագիր

թուրքիա, սաուդյան արաբիա, պակիստան, մեքքա, համաձայնագիր

Բաժանորդագրվել

Փերինչեքը պատգամավորներին կոչ է արել մանրակրկիտ գնահատել Թուրքիայի ազգային անվտանգության համար համաձայնագրի հնարավորհետևանքները:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի«Vatan» («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը խորհրդարանին կոչ է արել չվավերացնել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը մինչև Անկարայի բոլոր պարտավորությունների բացահայտումը: Այս մասին ասվում է պատգամավորներին ուղղված նրա ուղերձում, որի տեքստը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։

«Կառավարությունը պարտավոր է խորհրդարանին և ժողովրդին բացահայտել Մեքքայի համաձայնագրի գաղտնի դրույթները։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը չի կարող պատասխանատվություն ստանձնել անհայտ պարտավորությունների համար», – հայտարարել է Փերինչեքը։

Նրա կարծիքով՝ համաձայնագիրը կարող է Թուրքիային ներքաշել ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի շահերի սպասարկման մեջ, ինչպես նաև բարդացնել Անկարայի հարաբերություններն Իրանի, Եմենի և տարածաշրջանի այլ երկրների հետ:

Քաղաքական գործչի համար առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում հնարավոր գաղտնի ռազմական պարտավորությունները։ Այդ կապակցությամբ նա վկայակոչել է Պակիստանի ռազմական հրամանատարության ներկայացուցիչ Ահմեդ Շարիֆ Չաուդրիի՝ սեպտեմբերի 16-ին «Al Arabiya English» հեռուստաալիքին տված հարցազրույցը, որում, Փերինչեքի պնդմամբ, խոսվում էր համաձայնագրում ոչ հրապարակային դրույթների առկայության մասին։

«Vatan»-ի առաջնորդը նաև կասկած է հայտնել, թե պայմանագիրը կամրապնդի Թուրքիայիանվտանգությունը։ Մասնավորապես, նա ընդգծել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի կողմից Անկարայի աջակցության երաշխիքների բացակայությունը Արևելյան Միջերկրական ծովում իրավիճակի սրման դեպքում:

Փերինչեքը պատգամավորներին կոչ է արել նախքան փաստաթուղթը վավերացնելու որոշում կայացնելը մանրակրկիտ ուսումնասիրել համաձայնագրի հնարավոր հետևանքները երկրի ազգային անվտանգության վրա:

Հիշեցնենք, որ համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի օգոստոսի 7-ին Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի կողմից։ Փաստաթուղթը նախատեսում է, որ զինված հարձակումը մասնակից երկրներից մեկի վրա կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեք պետությունների վրա։

Թեհրանում մեկնարկել է Իրանի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Իրանի հանդիպումը

Leave a comment