Չինաստանում դադարեցրել են Լա Լիգայի հեռարձակումը Մաո Ցզեդունի մասին Մբապեի արտահայտություններից հետո

Չինաստանում դադարեցրել են Լա Լիգայի հեռարձակումը Մաո Ցզեդունի մասին Մբապեի արտահայտություններից հետո

Չինաստանի պետական ​​հեռուստատեսությունը (CCTV) դադարեցրել է Իսպանիայի Լա Լիգայի խաղերի հեռարձակումը՝ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի խոսքերի պատճառով, հաղորդում է AS-ը:

27-ամյա ֆուտբոլիստը հարցազրույցի ժամանակ խոսել էր իրեն որպես բռնապետ պատկերող մեմերի մասին՝ ամենազվարճալին անվանելով այն մեմը, որտեղ իր դեմքը համադրված է «չինացի բռնապետի» պատկերի հետ: Հավանաբար, նա նկատի է ունեցել Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունին:

Դրանից հետո մի քանի չինական ընկերություն դադարեցրել է համագործակցությունը Մբապեի հետ։ Նրա մասնակցությամբ բոլոր գովազդային տեսահոլովակները հեռացվել են եթերից։

Leave a comment