Հայտնաբերվել է նախօրեին Արմավիրի մարզի դատարանից փախուստի դիմած կալանավորը (ՎԻԴԵՈ)

Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ձերբակալում փախուստի դիմած կալանավորին․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Ջրվեջում հայտնաբերվել է նախօրեին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը։


Ինչպես հայտնում է ոստիկանությունը, ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողները Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին:


Հիշեցնենք, որ նախօրեին «Հետք»–ը հայտնել էր, որ հոկտեմբերի 26–ին կալանավոր Հ. Ե․–ն փախուստի է դիմել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։ Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։





 


Leave a comment