Ընդմիշտ հաջորդ վարչապետ. Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ամբողջ օրը մեր սիրելի ընդդիմությունը մոտեցավ այս ամբիոնից խոսեց ամեն ինչից, բացի ՏԻՄ ընտրություններից, որոնք ընդամենը երկու օր առաջ էին: Այն ՏԻՄ ընտրությունները, որտեղ տժվժիկ սարքած կոմբայնով պատրաստվում էին ջախջախել, ոտատակ տալ ու իշխանության թևերը կտրել, մեկլ էլ՝ ցմփ, մարդիկ պարտվեցին»,-ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:
Ըստ Չախոյանի՝ ընդդիմությունը պարտվել է մի համայնքում, որտեղ իր համար ամենակոմֆորտ զոնան էր՝ Ստեփանավանում. «Դրա համար էր, որ այս մարդիկ հենց Ստեփանավանում էին թեկնածու առաջադրվել: Ձեր թեկնածուի ձեռքերը եթե չբռնեին, շարունակելու էր կաշառք բաժանել, տեսախցիկի առաջ մարդը նստած կալոդով փող էր բաժանում, ձեր պատգամավորներից մեկն էլ գնացել էր վերջին միամիտի նման նայում էր, ասում՝ ուր է այստեղ տեսախցիկ, ոնց էիք մտածում, որ Հակակոռուպցիոնը գաղտնի նկարահանում անելուց տեսախցիկը պետք է դներ, տակն էլ գրեր՝ զգուշացեք, ձեզ տեսանկարահանում են: Այստեղից արդեն խորը կասկածներ են առաջանում, թե արդյոք սա չէր այն գաղտնի պլանը, որի մասին միշտ խոսում է ձեր առաջնորդը՝ ամեն անգամ շեշտելով, որ ինքը լինելու է ՀՀ հաջորդ վարչապետը: Այս պրոցեսն ինձ հիշեցնում է կոկա-կոլայի շահովի տարբերակներ էին լինում մի ժամանակ, երբ խցանը բացում էիր, տակը գրած էր՝ կրկին փորձիր, հիմա ձեր առաջնորդն ամեն անգամ ասում է հաջորդ վարչապետը ես եմ լինելու, երևի ձեր առաջնորդի մասին պետք է ասենք՝ ընդմիշտ հաջորդ վարչապետ»: