«Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը վերադառնում են եթեր՝ նրանց նկատմամբ կիրառված խոսքի սահմանափակումները վերացվել են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վազգեն Սաղաթելյանը Նարեկ Սամսոնյանի հետ համատեղ հրապարակմամբ:
«Մեր հանդեպ կիրառվող վարչական հսկողությունը վերացվել է, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի»,-գրել է նա:
Դատարանի որշման մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Հոկտեմբերի 27-ի դատական նիստին դատարանը բավարարեց մեր միջնորդությունը և որոշեց վերացնել Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները։
Դրանք ընդհանուր առմամբ տևեցին մոտ 1 տարի»,-գրել է նա:
Ավելի վաղ նրանք կալանավորվել էին, քանի որ, ինչպես հայտնել էր Քննչական կոմիտեն, մարտի 20-ին «Իմնեմնիմիի» 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրն Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։ Դեպքի առթիվ ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։