Հայաստան կժամանի Սլովենիայի ԱԳ նախարարը

Հոկտեմբերի 28-ին Հայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը


ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 28-ին Հայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը։

Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունը։


Ըստ ՀՀ գերատեսչության տրամադրած տեղեկատվության, ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նույն օրը նախարարներ Արարատ Միրզոյանը և Տոնե Կայզերը կմասնակցեն նաև Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովի բացմանը:


Leave a comment