ԵՊՀ ամբիոնների վարիչներ են ձերբակալվել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Բաժանորդագրվել

Մեկին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել, մյուսին` օժանդակելու։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կաշառքի գործով 4 մարդ է ձերբակալվել, որոնցից երկուսը Երևանի պետական համալսարանի ամբիոնների վարիչներ են։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,– տեղեկացրին կոմիտեին:

Նշենք, որ ըստ ԵՊՀ–ի կայքում հրապարակված տվյալների` ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչը Էդիկ Մինասյանն է` ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրը, իսկ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը` Վարդան Այվազյանը։

Leave a comment