Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ընդլայնված հայտացուցակում Ազգերի լիգայի՝ նոյեմբերին կայանալիք խաղերի համար, հաղորդում է O Jogo-ն:
Հայտացուցակում տեղ են գտել նաև Ռոնալդուի ակումբակիցներ Ժոաու Ֆելիքսն ու Սամու Կոշտան:
Ավելի վաղ Ռոնալդուն 30 օրով հեռացվել էր Պորտուգալիայի ազգային հավաքականից: 41-ամյա ֆուտբոլիստը պատժվել էր ազգային թիմի ճամբարը լքելու համար: Դանիացիների դեմ Ազգերի լիգայի հանդիպումից առաջ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը սեպտեմբերի 30-ին հեռացել էր Պորտուգալիայի հավաքականից՝ իմանալով, որ չի լինելու մեկնարկային կազմում:
Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես է գալիս 2003 թվականից, անցկացրել է 234 խաղ ու դարձել 146 գոլի հեղինակ: Նա ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ:
Դավիթ Եղիազարյան