Սոցիալական հարթակներում թուրք օգտատերերի վրդովմունքի առիթ է դարձել իշխանական Արդարություն և զարգացում կուսակցության՝ Շիշլի շրջանի նախագահ Սերքան Փոլաթի մասնակցությունը մի մկրտության արարողությանը։ Սերքան Փոլաթը մինչև իսկ համարձակվել է այդ արարողության լուսանկարները հրապարակել իր պաշտոնական էջում։
Այդ մասին, ըստ www.akunq.net–ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ այս թեմայի շուրջ քննարկումների մասնակիցները բաժանվել են 2 մեծ խմբերի։ Եթե մի մասն իր զարմանքն ու վրդովմունքն է արտահայտել, ապա մյուս խումբը որպես դրական կամ չեզոք փաստ է ընդունել այդ իրադարձությունը։
Բացասաբար վերաբերվող թուրք օգտատերերից մի քանիսը գրել են․ «Կարո՞ղ է դեռ չեմ արթնացել քնից», «Երկրում բոլորի գլուխը շատ խառն է», իսկ դրական վերաբերվողները նրանց առարկել են՝ նշելով․ «Ի՞նչ կա դրա մեջ», «Այս այցը պետք է դիտարկել համերաշխության և հավատքի ազատության համատեքստում» և նմանատիպ այլ գրառումներով։
Թուրքերենից թարգմանեց Մելինե Անումյանը