https://arm.sputniknews.ru/20261027/putiny-finlandiaji-ev-nvorvegiaji-het-qnnarkel-e-ukrainajum-khaghaghutjan-pajmannery-108581206.html
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության պայմանները
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության պայմանները
Sputnik Արմենիա
Պուտինն ընդգծել է, որ արդար և երկարատև խաղաղության հասնելը հնարավոր է միայն Ռուսաստանի օրինական շահերը լիարժեք և անվերապահ հաշվի առնելու դեպքում: 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T15:07+0400
2026-10-27T15:07+0400
2026-10-27T15:07+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
նորվեգիա
ֆինլանդիա
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0c/1a/84356364_0:49:3072:1777_1920x0_80_0_0_a05a6c6551e218fc40992e5308f66118.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ: Կրեմլի փոխանցմամբ՝ հիմնական թեմաներն էին Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հարցերը:Զրույցը տեղի է ունեցել ֆիննական և նորվեգական կողմերի նախաձեռնությամբ:Ռուսաստանի նախագահը ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության գոտում իրավիճակի իր գնահատականը՝ հիշեցնելով դրա սկզբնապատճառների մասին: Պուտինն ընդգծել է, որ արդար և երկարատև խաղաղության հասնելը հնարավոր է միայն Ռուսաստանի օրինական շահերը լիարժեք և անվերապահ հաշվի առնելու դեպքում:Ստուբն ու Ստյորեն իրենց հերթին ընդգծել են ապաէսկալացիայի կարևորությունը։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի վարչապետը, որի խոսքը մեջբերում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը։Զրուցակիցները նաև ողջունել են նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունների վերսկսման մասին պայմանավորվածությունը: Ակնկալվում է, որ այդ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը կդառնա Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովումը ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումից հետո:Առանձին ուշադրություն է դարձվել Բալթիկ ծովի և Հյուսիսային Եվրոպայի տարածաշրջաններում անվտանգության և կայունության հարցերին: Ստուբը և Ստյորեն հաստատել են միջազգային ծովային իրավունքի և նավարկության ազատության սկզբունքի պահպանման կարևորությունը:Զրույցի արդյունքում երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել ուղիղ հեռախոսային շփումները:
նորվեգիա
ֆինլանդիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0c/1a/84356364_341:0:3072:2048_1920x0_80_0_0_007d7a63d42893bb67fb9d2741bc437b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, նորվեգիա, ֆինլանդիա, ուկրաինա
վլադիմիր պուտին, ռուսաստան, նորվեգիա, ֆինլանդիա, ուկրաինա
Բաժանորդագրվել
Պուտինն ընդգծել է, որ արդար և երկարատև խաղաղության հասնելը հնարավոր է միայն Ռուսաստանի օրինական շահերը լիարժեք և անվերապահ հաշվի առնելու դեպքում:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ: Կրեմլի փոխանցմամբ՝ հիմնական թեմաներն էին Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Զրույցը տեղի է ունեցել ֆիննական և նորվեգական կողմերի նախաձեռնությամբ:
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական կարգավորման շուրջ՝ հաշվի առնելով վերջին դիվանագիտական շփումները։ Մասնավորապես, քննարկվել են Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Օսլոյում Ուիտկոֆի և Վլադիմիր Զելենսկու հետ Ստուբի և Ստյորեի հանդիպումները:
Ռուսաստանի նախագահը ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության գոտում իրավիճակի իր գնահատականը՝ հիշեցնելով դրա սկզբնապատճառների մասին: Պուտինն ընդգծել է, որ արդար և երկարատև խաղաղության հասնելը հնարավոր է միայն Ռուսաստանի օրինական շահերը լիարժեք և անվերապահ հաշվի առնելու դեպքում:
Ստուբն ու Ստյորեն իրենց հերթին ընդգծել են ապաէսկալացիայի կարևորությունը։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի վարչապետը, որի խոսքը մեջբերում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը։
Զրուցակիցները նաև ողջունել են նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունների վերսկսման մասին պայմանավորվածությունը: Ակնկալվում է, որ այդ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը կդառնա Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովումը ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումից հետո:
Բացի այդ, Պուտինը զրուցակիցներին տեղեկացրել է Ալյոշկիի շրջանում ԱՄՆ-ի միջնորդությամբ մարդասիրական գործողություն սկսելու և այդ նպատակով Խերսոնի ուղղությամբ ժամանակավոր «լռության ռեժիմ» մտցնելու մասին:
Առանձին ուշադրություն է դարձվել Բալթիկ ծովի և Հյուսիսային Եվրոպայի տարածաշրջաններում անվտանգության և կայունության հարցերին: Ստուբը և Ստյորեն հաստատել են միջազգային ծովային իրավունքի և նավարկության ազատության սկզբունքի պահպանման կարևորությունը:
Զրույցի արդյունքում երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել ուղիղ հեռախոսային շփումները: