https://arm.sputniknews.ru/20261027/azh-ynddimutjuny-harganqi-turq-e-matucel-hvoktemberi-27-i-ahabekchutjan-zvoheri-hishatakin-108580544.html
ԱԺ ընդդիմությունը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին
ԱԺ ընդդիմությունը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին
Sputnik Արմենիա
Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել խորհրդարանի այգում տեղադրված հուշակոթողին: 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T14:49+0400
2026-10-27T14:49+0400
2026-10-27T14:49+0400
հոկտեմբերի 27
աժ (ազգային ժողով)
«ուժեղ հայաստան» կուսակցություն
«հայաստան» դաշինք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108578556_0:0:1281:721_1920x0_80_0_0_75e1be9f2b09ad094bef9b4ca5a21db2.jpg.webp
Խորհրդարանական ընդդիմությունը հարգանքի տուրք է մատուցել 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները ծաղիկներ դրեցին խորհրդարանի այգու հուշակոթողին:Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108578556_74:0:1115:781_1920x0_80_0_0_42c29923ae12e3a4f0da60c70f6fb2f0.jpg.webp
հոկտեմբերի 27, աժ (ազգային ժողով), «ուժեղ հայաստան» կուսակցություն, «հայաստան» դաշինք, видео
հոկտեմբերի 27, աժ (ազգային ժողով), «ուժեղ հայաստան» կուսակցություն, «հայաստան» դաշինք, видео
Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել խորհրդարանի այգում տեղադրված հուշակոթողին:
Խորհրդարանական ընդդիմությունը հարգանքի տուրք է մատուցել 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները ծաղիկներ դրեցին խորհրդարանի այգու հուշակոթողին:
Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։