Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում

Հասարակություն

27.10.2026 | 14:15

Հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից՝ նշելով, որ ձերբակալությունն իրականացրել են Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողները։

«ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողները Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին կալանավորը փախուստի էր դիմել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։

Leave a comment