ՀՀ–ում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 խոշոր գործարարի նկատմամբ

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հանրային քրեական հետապնդում է հարուցվել գործարարներ Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

«Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»,– Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Leave a comment