Բասկերի Երկրում փողոցային անկարգություններից հետո ձերբակալել են առնվազն 19 մարդու

Իսպանիայի Բասկերի Երկիր ինքնավար համայնքի Բիլբաո քաղաքում փողոցային անկարգություններից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 19 մարդու։

Միջադեպերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մի քանի հազար մարդ հավաքվել է տեղի համալսարանի մոտ՝ բողոքելու հոկտեմբերի 26-ի երեկոյան նախատեսված միջոցառման դեմ, որին պետք է մասնակցեր ծայրահեղ աջ հայացքներ ունեցող ակտիվիստ Վիտո Կիլեսը։ Միջոցառումը չեղարկվել է դրա մեկնարկից մոտ կես ժամ առաջ։

Դրանից հետո մի քանի հարյուր ծայրահեղականներ տեղափոխվել են մոտակա պողոտա, որտեղ անկարգություններ են սկսվել։ Մասնակիցները քարեր են նետել ոստիկանների և ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ, հրկիզել աղբամաններն ու տրանսպորտային միջոցները, վնասել հանրային գույք։ Ձերբակալվածների թվում կա յոթ անչափահաս։

Leave a comment