https://arm.sputniknews.ru/20260214/teghumnarat-klini-naev-petrvari-14y-eghanaki-tesutjun-98776251.html
Տեղումնառատ կլինի նաև փետրվարի 14–ը. եղանակի տեսություն
Տեղումնառատ կլինի նաև փետրվարի 14–ը. եղանակի տեսություն
Sputnik Արմենիա
Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։ 14.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-14T09:04+0400
2026-02-14T09:04+0400
2026-02-14T09:04+0400
եղանակ
եղանակը հայաստանում
եղանակի տեսություն
տեղումներ
քամի
անձրև
ձյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38926969_0:4:1600:904_1920x0_80_0_0_029664c7d1398066b8b493262b2e7345.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր ցերեկը և առաջիկա գիշերը սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։Հաղորդագրության համաձայն` լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան, առանձին շրջաններում փետրվարի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 18-22, փետրվարի 15-18-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։Երևան քաղաքում այսօր սպասվում են տեղումներ, գիշերը` անձրևի և ձնախառն անձրևի, ցերեկը՝ անձրևի տեսքով։ Փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ձմեռային օլիմպիական խաղերն Իտալիայում․ բացման տպավորիչ շոուն՝ լուսանկարներում
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38926969_81:0:1501:1065_1920x0_80_0_0_b3ba77e2ab87371b42aceaf2a0d72463.jpg.webp
եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, տեղումներ, քամի, անձրև, ձյուն
եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, տեղումներ, քամի, անձրև, ձյուն
Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։
Հաղորդագրության համաձայն` լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավարևմտյան, առանձին շրջաններում փետրվարի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 18-22, փետրվարի 15-18-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր սպասվում են տեղումներ, գիշերը` անձրևի և ձնախառն անձրևի, ցերեկը՝ անձրևի տեսքով։ Փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։