Goldman Sachs-ը վերջին վեց ամիսների ընթացքում աշխատում է Anthropic-ի մասնագետների հետ՝ ընկերության Claude մոդելի հիման վրա գործակալներ մշակելու համար։
Goldman-ի գլխավոր տեղեկատվական տնօրեն Մարկո Արջենտին հայտնել է CNBC-ին, որ աշխատանքը կենտրոնացած է երկու ուղղության վրա՝ առևտրային գործառնությունների և գործարքների հաշվառում եւ հաճախորդների ստուգում և նրանց միացում։
Գործակալները կմեկնարկեն մոտ ապագայում, ասել է Արջենտին։
Goldman-ը սկզբնապես օգտագործում էր Claude-ն ծրագրավորման համար, բայց ընթացքում հայտնաբերեց, որ մոդելը շատ օգտակար է նաեւ հաշվապահական հաշվառման և կոմպլայենսի ոլորտներում, ասել է Արջենտին։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`