«Նիդերլանդները նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի անհետ կորած անձանց մարմինները գտնելու համար». Նիդերլանդների ԱԳ նախարար

Նիդերլանդները նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի անհետ կորած անձանց և նրանց մարմինները գտնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար, հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նիդերլանդները նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի անհետ կորած անձանց և նրանց մարմինները գտնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար, հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։

Նա հայտարարել է, որ Նիդերլանդները ողջունում է այն զգալի քայլերը, որ երկու երկրները կատարել են անցած տարվանից խաղաղության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ սատարում և աջակցում է այս գործընթացն առաջ տանելու ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերը։

«Շատ կարևոր է, որ այս գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, և մենք աջակցում ենք ձեզ մինչև վերջ այս հարցում : Այս առումով միջազգային հանձնաժողովի կողմից նաև հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցություն միջազգային հանձնաաժողովի կողմից անհետ կորած անձանց՝ նրանց և նրանց մարմինները գտնելու ուղղությամբ», – նշել է Բերենդսենը Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Պատասխանելով ֆինանսական աջակցության նպատակի մասին հարցին՝ Նիդերլանդների ԱԳ նախարարը կարևորել է վստահության կամուրջների կառուցումը։ Նա նշել է, որ ծրագիրը վերաբերում է նաև Ադրբեջանին, և հույս հայտնել, որ այն կդառնա խաղաղության գործընթացի մի մասը։

«Սա հույժ կարևոր ծրագիր է, որովհետև Նիդերլանդներն ուզում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, և, եթե հնարավոր լինի, նաև այլ եղանակներով»,- ասել է նա։

Միրզոյանը նշել Է, որ այս հարցը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար՝ ողջունելի
համարելով Նիդերլանդների ներդրումն այս գործում։


Leave a comment