Խորեն Բայրամյանը պատասխանել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան

«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատասխանել է այն հարցին, թե երբ է պատրաստվում ավարտել իր ֆուտբոլային կարիերան։

– Դուք արդեն 34 տարեկան եք։ Ձեր կարծիքով՝ ևս քանի՞ մրցաշրջան կկարողանաք հանդես գալ բարձր մակարդակում։

«Այս պահին ինձ ֆիզիկապես և հոգեպես հարմարավետ եմ զգում։ Կարծում եմ՝ բավականաչափ ուժ ունեմ ևս երկու տարի խաղալու համար»։

– Սովորաբար ֆուտբոլիստի կարիերայի գագաթնակետը 27–28 տարեկանն է, ապա տեղի է ունենում անկում։ Ի՞նչն է առաջինը լինում՝ ճկունությո՞ւնը, թե՞ արձագանքը։«Կարծում եմ՝ արձագանքը։ Մտքումդ ամեն ինչ հասկանում ես և կարծում, որ կարող ես հաղթահարել, բայց տարիքի հետ մարմինը կարող է մի փոքր ավելի դանդաղ արձագանքել»,– Բայրամյանի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Leave a comment