Բացահայտվել են կեղծ օղիների ստվերային շրջանառության դեպքեր

Բացահայտվել են կեղծ օղիների ստվերային շրջանառության դեպքեր (տեսանյութ)

Բացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր:
Արձանագրված բոլոր դեպքերով ներկայում մանրամասն վերլուծվում և ուսումնասիրվում են հավաքված ամբողջ տեղեկատվությունը։ Հայտնաբերվել են նաև միևնույն հսկիչ նշանների բազմակի օգտագործման դեպքեր։
Կարևոր է հիշել, որ վաճառքի կետերում ալկոհոլային խմիչքներ գնելուց առաջ սպառողներն ուշադրություն դարձնեն նմանատիպ խմիչքների վաճառքի գներին, E-MARK հավելվածի միջոցով սկանավորեն հսկիչ նշանները, որպեսզի համոզվեն արդյոք ապրանքը ենթակա է վաճառքի ու չգնեն անհայտ ծագում ունեցող խմիչքներ։

Leave a comment