Վայոց Ձորի զինկոմիսարից բացի, կաշառքի գործով ևս 2 անձ է ձերբակալվել. Հակակոռուպցիոն կոմիտե

https://arm.sputniknews.ru/20261027/vajvoc-dzvori-zinkvomisaric-baci-kasharqi-gvortsvov-evs-2-andz-e-dzerbakalvel-hakakvorupcivon-kvomite-108569102.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/06/103128671_115:0:1240:844_1920x0_80_0_0_8085bfce19c9ce2df412e0661a7c143d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), ձերբակալություն, կաշառք

հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), ձերբակալություն, կաշառք

Բաժանորդագրվել

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, թե ինչ մեղադրանք է ներկայացվել Վայոց Ձորի զինկոմիսարին:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանից բացի, կաշառքի գործով ևս 2 անձ է ձերբակալվել։

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ մոտ 2 շաբաթ առաջ Գագիկ Գրիգորյանը կալանավորվել է կաշառքի գործով:

«Հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ: Վերջինս մեղադրվում է զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք, որ թերթի տեղեկությունների՝ Գրիգորյանը ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի եղբայրն է։ Ըստ լուրերի` նա նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի մտերիմն է։ Այժմ նրա աշխատասենյակը կապարակնքված է, բնակիչներն այս օրերին որևէ տեղեկանք կամ փաստաթուղթ չեն կարողանում վերցնել զինկոմիսարիատից։

Leave a comment