ՀՀ Ազգային ժողովում երեքշաբթի մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովում երեքշաբթի մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը։
«Ուղիղ 27 տարի առաջ այս օրը, այս դահլիճում ահաբեկչական գործողության հետևանքով սպանվեցին Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահը, փոխխոսնակները, վարչապետը, կառավարության անդամը, պատգամավորներ։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այդ հանցավոր արարքի զոհերի հիշատակը», – հայտարարեց ՀՀ խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։