https://arm.sputniknews.ru/20261027/ararvoghakargajin-vripum-te-shpvotmunq-pashinjany-skhal-mardu-e-azatel-pashtvonic-108548984.html
Արարողակարգային վրիպո՞ւմ, թե՞ շփոթմունք. Փաշինյանը «սխալ» մարդո՞ւ է ազատել պաշտոնից
Արարողակարգային վրիպո՞ւմ, թե՞ շփոթմունք. Փաշինյանը «սխալ» մարդո՞ւ է ազատել պաշտոնից
Sputnik Արմենիա
Արտակարգ և լիազոր դեսպանը չի բացառում, որ Հայաստանը դիվանագիտական խողովակներով համապատասխան գրավոր բացատրություններ է փոխանցել ղրղզական կողմին։ 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T08:56+0400
2026-10-27T08:56+0400
2026-10-27T08:56+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ղրղզստան
ղազախստան
վահրամ կաժոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/1f/106316027_0:0:1500:844_1920x0_80_0_0_4b2f8fd31ded23e7be1edea02a9e7b91.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ երբ երկրի ղեկավարը արարողակարգային սխալ է թույլ տալիս, որևէ մեկն ազատվում է աշխատանքից` ցույց տալու համար, որ տեղի ունեցածը քաղաքական դիտավորություն չէ, բայց ամենաճիշտ տարբերակը տեղում ելույթն ընդհատելն է, հյուրից ներողություն խնդրելն ու սխալը ուղղելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը` մեկնաբանելով Երևանում ունեցած արարողակարգային սխալը։COP-17-ի շրջանակում պաշտոնական միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին ներկայացրեց որպես Ղազախստանի նախագահ։ Օրեր անց պաշտոնից ազատվեց պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը։ Թեև պաշտոնական պարզաբանում չեղավ, թե ինչու է Վանոյանն ազատվել աշխատանքից, այդուհանդերձ, մամուլը նրա պաշտոնանկությունը կապեց հենց վարչապետի հիշյալ վրիպակի հետ։Կաժոյանի խոսքով` շատ տարօրինակ է Ղրղզստանի նախագահին ներկայացնել որպես Ղազախստանի նախագահ, երբ տվյալ պաշտոնյան անձամբ կանգնած է դիմացդ, Ղրղզստանի դրոշները շուրջը տեղադրված են, իսկ Ղազախստանի նախագահն այդ պահին այդտեղ չէ, երկրի դրոշն էլ չկա։ Ըստ նրա` նման դեպքերում նախ պետք է հասկանալ` արդյոք վարչապետին տրված տեքստում է սխալ գրված եղել, թե ոչ։ Եթե անգամ տեքստում սխալ է, դա ոչ թե արարողակարգի ծառայության, այլ տեքստը գրող աշխատակցի մեղավորությունն է։Նման սխալներ` միտումնավոր, թե պատահական, ըստ Կաժոյանի, միջազգային պրակտիկայում նախկինում էլ եղել են և այսօր էլ լինում են։ Նման դեպքեր եղել են նաև մեր երկրում։«Օրինակ` 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, նրան անվանեց «Ֆրանսիայի նախագահ»։ Իսկ վերջին շրջանի ամենաարտառոց դեպքը Թրամփի կողմից մեր երկրի և հարևան երկրի անունների աղավաղումն էր` «Աբերբայջանն» ու «Ալբանիան», որի արդյունքում որևէ մեկն աշխատանքից չի ազատվել»,– ասաց մեր զրուցակիցը։Ինչ վերաբերում է միտումնավոր դեպքերին, Կաժոյանն ընդգծեց` դա իր մեջ հատուկ ուղերձ է պարունակում և վկայում է երկրների միջև լարվածության մասին։ Հատկապես մտահոգիչ է, երբ նման ակնարկն արվում է բարեկամ համարվող երկրի նկատմամբ։Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ ներքին կարգով կամ պաշտոնական, դիվանագիտական խողովակներով ղրղզական կողմին համապատասխան գրավոր բացատրություններ փոխանցվել են։Փաշինյանի հերթական «տրյուկն» է. ՀԴԿ–ն` ԵԱՏՄ–ի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի մասինԿաժոյանն անդրադարձավ աշխարհում տեղի ունեցած նմանատիպ դեպքերին` օրինակ բերելով ԱՄՆ –ն։ Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն Ավստրալիայում, շնորհակալություն հայտնելով հյուրընկալ պետությանը իր զորքերը խաղաղապահ գործողության մեջ ընդգրկելու համար, ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի զինված ուժերին»։Կաժոյանը շեշտեց, որ ԱՄՆ–ում ավելի հաճախ խառնում են հետևյալ 3 զույգ երկրները` Իրան–Իրաք, Ավստրիա–Ավստրալիա, Սլովակիա–Սլովենիա։Հիշեցնենք` պաշտոնից ազատված Գագիկ Վանոյանի տեղն առայժմ թափուր է։ Կառավարությունը բաց մրցույթ է հայտարարել ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար։
ղրղզստան
ղազախստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/1f/106316027_100:0:1433:1000_1920x0_80_0_0_de747233515e67e02a406c94954f5377.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, ղրղզստան, ղազախստան, վահրամ կաժոյան
հայաստան, նիկոլ փաշինյան, ղրղզստան, ղազախստան, վահրամ կաժոյան
Արտակարգ և լիազոր դեսպանը չի բացառում, որ Հայաստանը դիվանագիտական խողովակներով համապատասխան գրավոր բացատրություններ է փոխանցել ղրղզական կողմին։
Կաժոյանի խոսքով` շատ տարօրինակ է Ղրղզստանի նախագահին ներկայացնել որպես Ղազախստանի նախագահ, երբ տվյալ պաշտոնյան անձամբ կանգնած է դիմացդ, Ղրղզստանի դրոշները շուրջը տեղադրված են, իսկ Ղազախստանի նախագահն այդ պահին այդտեղ չէ, երկրի դրոշն էլ չկա։ Ըստ նրա` նման դեպքերում նախ պետք է հասկանալ` արդյոք վարչապետին տրված տեքստում է սխալ գրված եղել, թե ոչ։ Եթե անգամ տեքստում սխալ է, դա ոչ թե արարողակարգի ծառայության, այլ տեքստը գրող աշխատակցի մեղավորությունն է։
«Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ նման դեպքերում աշխատանքից ազատում են արարողակարգային որևէ աշխատակցի` ցույց տալու համար, որ տեղի ունեցածը քաղաքական դիտավորություն չէ, նպատակ չի հետապնդվել տվյալ երկրի դեմ, այլ զուտ արարողակարգային, տեխնիկական խնդիր է»,– ասաց դիվանագետը։
Նման սխալներ` միտումնավոր, թե պատահական, ըստ Կաժոյանի, միջազգային պրակտիկայում նախկինում էլ եղել են և այսօր էլ լինում են։ Նման դեպքեր եղել են նաև մեր երկրում։
«Օրինակ` 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, նրան անվանեց «Ֆրանսիայի նախագահ»։ Իսկ վերջին շրջանի ամենաարտառոց դեպքը Թրամփի կողմից մեր երկրի և հարևան երկրի անունների աղավաղումն էր` «Աբերբայջանն» ու «Ալբանիան», որի արդյունքում որևէ մեկն աշխատանքից չի ազատվել»,– ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է միտումնավոր դեպքերին, Կաժոյանն ընդգծեց` դա իր մեջ հատուկ ուղերձ է պարունակում և վկայում է երկրների միջև լարվածության մասին։ Հատկապես մտահոգիչ է, երբ նման ակնարկն արվում է բարեկամ համարվող երկրի նկատմամբ։
«Օրինակ` ես գիտեմ, որ ղրղզական մամուլում վրդովմունքի հետ մեկտեղ բավականին լուրջ տարակուսանք կար հայաստանյան միջադեպի վերաբերյալ։ Հայտնվել էին անհասկանալի վիճակում։ Նման դեպքերում ամենաճիշտ տարբերակն է տեղում ելույթն ընդհատելը, հյուրից ներողություն խնդրելն ու սխալը ուղղելը։ Եթե ելույթ ունեցողն այդ պահին չի նկատել, որ տեքստում սխալ է գրված եղել, ինքն էլ այդպես ընթերցել է, դարձյալ ամենաճիշտ տարբերակը սխալի մասին հենց միջոցառման ժամանակ տվյալ երկրի պատվիրակության հետ խոսելն է ու պատճառը մեկնաբանելը։ Բայց մի քանի անգամ «Ղազախստան» ասելուց հետո այդ դեպքը աննկատ թողնելն ու արարողակարգի ծառայության պետի պաշտոնանկությամբ սահմանափակվելը, եթե նույնիսկ ներքին լսարանի համար բավարար է, ապա դիմացի կողմի համար բավարար փաստարկ չէ»,– ասաց Կաժոյանը։
Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ ներքին կարգով կամ պաշտոնական, դիվանագիտական խողովակներով ղրղզական կողմին համապատասխան գրավոր բացատրություններ փոխանցվել են։
Կաժոյանն անդրադարձավ աշխարհում տեղի ունեցած նմանատիպ դեպքերին` օրինակ բերելով ԱՄՆ –ն։ Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն Ավստրալիայում, շնորհակալություն հայտնելով հյուրընկալ պետությանը իր զորքերը խաղաղապահ գործողության մեջ ընդգրկելու համար, ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի զինված ուժերին»։
Կաժոյանը շեշտեց, որ ԱՄՆ–ում ավելի հաճախ խառնում են հետևյալ 3 զույգ երկրները` Իրան–Իրաք, Ավստրիա–Ավստրալիա, Սլովակիա–Սլովենիա։
«Նյու Յորքում Սլովենիայի մշտական ներկայացուցչության աշխատակից իմ գործընկերը պատմում էր, որ իրենք և Սլովակիայի մշտական ներկայացուցչության աշխատակիցները ամիսը մեկ հանդիպում են և փոխանակում իրենց սխալ հասցեագրված փոստը։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նույնիսկ շատ բարդ իրավիճակներում ԱՄՆ պաշտոնական հաղորդագրությունների տեքստերում, ընդ որում` ռազմական գործողությունների հետ կապված, Իրանի և Իրաքի անունները սխալ են նշվել»,– ասաց դիվանագետը։
Հիշեցնենք` պաշտոնից ազատված Գագիկ Վանոյանի տեղն առայժմ թափուր է։ Կառավարությունը բաց մրցույթ է հայտարարել ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար։