ՄԱԿ-ը ողջունում է Ուկրաինայում հակամարտության ավարտին նպաստող ցանկացած ջանք, այդ թվում՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի հնարավոր եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գրասենյակից։
«Մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը կարող է նպաստել այս հակամարտության դադարեցմանը։
Գլխավոր քարտուղարը միշտ պատրաստ է իր բարի ծառայություններն առաջարկել՝ համապատասխան դիմում ստանալու դեպքում»,- նշել են համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակից։