https://arm.sputniknews.ru/20261026/mi-kin-zvohvel-e-belgvorvodi-marzum-avtvomeqenaji-vra-ukrainaji-zu-hardzakman-hetevanqvov-108561316.html
Մի կին զոհվել է Բելգորոդի մարզում ավտոմեքենայի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով
Մի կին զոհվել է Բելգորոդի մարզում ավտոմեքենայի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով
Sputnik Արմենիա
Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ–ով հարվածել է առանձնատանը, վնասվել են ապակիներն ու մուտքի հատվածը: 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T22:13+0400
2026-10-26T22:13+0400
2026-10-26T22:13+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
բելգորոդ
կին
զոհ
հատուկ ռազմական գործողություն
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/09/101996957_0:96:1024:672_1920x0_80_0_0_968e02b52cc09dc3f7d375641afa483b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը FPV-դրոնի կիրառմամբ Բելգորոդի մարզում հարձակվել են ավտոմեքենայի վրա. հարվածի վայրում կին է զոհվել, ևս երեք խաղաղ բնակիչ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից:Բացի այդ, Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ–ով հարվածել է առանձնատանը, վնասվել են ապակիներն ու մուտքի հատվածը: Եվս մեկ դրոն պայթել է առանձնատան առաջ՝ կոտրելով պատուհանները:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/09/101996957_0:0:1024:768_1920x0_80_0_0_7504fc81efc990f5539adf4cb8bfd7b4.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, բելգորոդ, կին, զոհ, հատուկ ռազմական գործողություն, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, բելգորոդ, կին, զոհ, հատուկ ռազմական գործողություն, պատերազմ
Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ–ով հարվածել է առանձնատանը, վնասվել են ապակիներն ու մուտքի հատվածը:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը FPV-դրոնի կիրառմամբ Բելգորոդի մարզում հարձակվել են ավտոմեքենայի վրա. հարվածի վայրում կին է զոհվել, ևս երեք խաղաղ բնակիչ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից:
«Շեբեկինո քաղաքում ավտոմեքենայի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով կինը ստացել է ծանր վնասվածքներ և տեղում մահացել է: Ցավակցում ենք նրա ընտանիքին: Մարմնի տարբեր հատվածներում բեկորային վնասվածքներ ստացած երկու տղամարդու և մեկ կնոջ տեղափոխել են Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Մեքենան վնասվել է, քաղաքում ևս մի քանի ԱԹՍ–ների հարվածներից տներից մեկի տանիքն է վնասվել, մեկ այլ տան՝ ապակիներն ու ավտոմեքենան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ–ով հարվածել է առանձնատանը, վնասվել են ապակիներն ու մուտքի հատվածը: Եվս մեկ դրոն պայթել է առանձնատան առաջ՝ կոտրելով պատուհանները:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։