Շվեդիան պաշտոնյաներին արգելել է օգտվել ChatGPT-ի և Claude-ի վեբ տարբերակներից՝ տվյալների արտահոսքի ռիսկի պատճառով

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, Շվեդիայում ուժի մեջ է մտել պետական հիմնարկների աշխատակիցների կողմից ծառայողական համակարգիչներով ChatGPT (OpenAI) և Claude (Anthropic) համակարգերի վեբ տարբերակներից օգտվելու արգելքը։ Որոշումը կայացվել է գաղտնի տվյալների մշակման և դրանք արհեստական բանականության (ԱԲ) ուսուցման մոդելներում հայտնվելու ռիսկերի պատճառով, քանի որ առկա չեն տվյալների պաշտպանության հատուկ համաձայնագրեր։

Սահմանափակումների պատճառ է դարձել Շվեդիայի տրանսպորտային վարչությունում անցկացված աուդիտը, որը բացահայտել է պետական աշխատանքի ընթացքում ԱԲ գործիքների «խնդրահարույց» կիրառում։ Շվեդիայի կառավարության աշխատակազմի թվայնացման տնօրեն Միկայել Վետերկրանցի խոսքով՝ չկարգավորվող հարթակների օգտագործումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ տեղեկատվական անվտանգության համար։ ChatGPT-ից և Claude-ից բացի, արգելված ծառայությունների ցանկում է հայտնվել նաև DeepSeek-ը։

Որպես անվտանգ այլընտրանք՝ շվեդ պաշտոնյաներին առաջարկվել է Microsoft Copilot-ը, որն անցել է անվտանգության ստուգում և պաշտպանված է համապատասխան համաձայնագրով։ ChatGPT-ն և Claude-ը պետական աշխատողներին հասանելի կլինեն միայն սահմանափակ ծավալով՝ շվեդական իշխանությունների կողմից մշակված հատուկ անվտանգ հարթակի միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment