Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր։
Ինչպես հայտնել է պաղեստինյան WAFA գործակալությունը, այս մասին հայտնել են Գազայի բժշկական աղբյուրները։
Պաղեստինի հանրային աշխատանքների նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 25-ին իսրայելական անօդաչու թռչող սարքերը Գազա քաղաքի Շուջաիյյա թաղամասում հրկիզել են տեղահանվածների ճամբարը, որի հետևանքով մոտ 800 պաղեստինցի հարկադրված է եղել լքել իր բնակության վայրը։
Նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել՝ տեղահանվածներին նոր վրաններով ապահովելու համար։
Հիշեցնենք՝ Իսրայելը Գազայի վրա լայնածավալ հարձակումները սկսեց, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համասը» 2023-ի հոկտեմբերին հարձակվեց Իսրայելի վրա: