Ռուսաստանի դեսպանատունը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ձևակերպումը նացիստական է համարում

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է օրեր առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի արած ձևակերպմանը։ Ընդդիմադիրներին դիմելով՝ Առուշանյանը նշել էր՝   «գյումրեցիները  ձեր «իվանները» չեն»։

Ռուսաստանի դեսպանատունն Առուշանյանի այս ձևակերպումը Հայրենական Մեծ պատերազմի տարիների նացիստների բառապաշարի հետ է համեմատել՝ նշելով․

«Տարակուսանքով ընդունեցինք Շիրակի մարզպետ Դ. Վ. Արուշանյանի հրապարակած գրառման մեջ ինչ-որ «իվանների» հիշատակումը, ինչն ակամայից հիշեցնում է այն բառապաշարը, որն օգտագործում էին գերմանացի նացիստները՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին։

Չէինք ցանկանա մտածել, որ այն մարզի ղեկավարը, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողներն ու ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային հայտարարությունները, որոնք կարող են ռուսների նկատմամբ ազգային թշնամանք հրահրել։ Դա հիմնովին հակասում է մեր երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»։

Leave a comment