Հիքմեթ Հաջիև․ «Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից»

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Մշակույթի և մեդիայի հարցերով երկխոսության Բաքվի հարթակ»-ի շրջանակում անցկացված «Խաղաղության լեզուն և պայքարը ապատեղեկատվության դեմ» հատուկ նիստի ընթացքում հայտարարել է, որ հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց բնակավայրերը։

Իր ելույթում Հաջիևը միևնույն ժամանակ նշել է, թե Ադրբեջանը մտադիր չէ ռևանշ վերցնել, և պնդել է, որ հավերժական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել ու հանդես գալ նոր նախաձեռնություններով։ Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ հայկական կողմի ներողությունը դիտարկում է որպես այդ քայլերից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment