Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր թույլ օղակը՝ հայտնվելով բյուջետային և սոցիալական ցնցումների փակ շրջապտույտում։
20-րդ դարի սկզբին այս կարգավիճակում էր Օսմանյան կայսրությանը՝ դրա փլուզումից կարճ ժամանակ առաջ։
Politico-ն նյութ է հրապարակել «Ֆրանսիա․ Եվրոպայի ամենահիվանդ մարդը» վերնագրով։ Դրանում նշվում է՝ Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»՝ նախագահական ընտրությունների նոր փուլին ընդառաջ։ ԵՄ-ի երկրորդ խոշորագույն տնտեսությունը ներքաշվել է բյուջետային և սոցիալական ճգնաժամերի արատավոր շրջապտույտի մեջ, որտեղ դրանք փոխադարձաբար սրում են միմյանց»։
Ֆրանսիայի նախկին վարչապետ Միշել Բարնյեն կարծում է, որ հանրապետությունը ֆինանսական փլուզման շեմին է։
Ֆրանսիացի պաշտոնյաներն ու դիվանագետները չեն բացառում, որ երկրում կարող է կրկնվել 2011 թվականի Իտալիայի սցենարը։ Այդ ժամանակ վարչապետի պաշտոնը ստանձնեց Մարիո Մոնտին՝ փոխարինելով Սիլվիո Բեռլուսկոնիին։
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ալիքը բարձրացավ սեպտեմբերի կեսերին։ Առաջինը Փարիզի արվարձանների փողոցներ դուրս եկան ավագ դասարանների աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը։ Այնուհետև շարժմանը միացան քաղաքացիներ, որոնք դժգոհ էին գների աճից, և բողոքի ակցիաները տարածվեցին նաև այլ շրջաններում։
Գագաթնակետը դարձավ հոկտեմբերի 17-ին անցկացված համազգային ցույցը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դրան մասնակցել է շուրջ 550 հազար մարդ։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։