Գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

հոկտեմբեր 26, 2026

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

* Վարդան Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

* Արգամ Դալլաքյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

* Աննա Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

* Թեհմինե Պապոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:

* Տաթևիկ Ղուկասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

* Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Սոնա Ասլանյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

* Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Ավետյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:

* Միլենա Առուստամյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

* Սարգիս Պապոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

* Էլեն Ծատուրյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

* Մանե Սաֆարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

* Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Աննա Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

* Արգիշտի Պետրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

* Երևան քաղաքի դատախազության դատախազ Վանուհի Փայտյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

* Վարազդատ Պետրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

* Անահիտ Այվազյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

* Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Տիգրան Առաքելյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

* Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Արմեն Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

* Կոտայքի մարզի դատախազության դատախազ Սոնա Հովհաննիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

* Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սերոբ Կիրակոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

* Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Դավիթ Թադևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

* Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Էլեն Անանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

* Խաչատուր Պողոսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

* Հայկ Սարիբեկյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

* Մխիթար Աբդոյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

* Վիգեն Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

* Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Խաչատուր Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Leave a comment