Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կան զոհեր | ՄԱՄՈՒԼ.ամ

Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին, կա երկու զոհ, 5 վիրավոր, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Հրթիռակոծությունը զգալի վնաս է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Անջատվել են էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրի մատակարարումները։ Երեք բազմաբնակարան շենքերում կոտրվել են պատուհանները, վնասվել են ճակատային մասերը։ Վնասվել են նաև կայանված մեքենաները»,- հայտնել է Գլադկովը:

Leave a comment