Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դուրս է եկել ԱԱ կիսաեզրափակիչ (PAN.am)

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երրորդ ներկայացուցիչը` Գևորգ Թադևոսյանը դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 87 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Գևորգ Թադևոսյանը մրցել է Նորվեգիան ներկայացնող Էքզաուս Մուկուբուի հետ ու առավելության հասել 10:4 հաշվով, հայտնում է Արմենպրեսը:

Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը:

Leave a comment