Թրամփի խաղաղության խորհուրդը Գազայի ծրագրի համար ներգրավել է Բայդենի վարչակազմի նախկին աշխատակցին․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության խորհուրդը Ջո Բայդենի վարչակազմի նախկին աշխատակից Շելի Գրինսպանին նշանակել է Կոնգրեսի և Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնների հետ կապերի համակարգման պատասխանատու․ գրել է Axios-ը։

Ըստ պարբերականի՝ այս նշանակման նպատակն է ապահովել երկկուսակցական աջակցություն Գազայի վերաբերյալ Թրամփի խաղաղության ծրագրին։

Շելլի Գրինսպանը Սպիտակ տանը հրեական համայնքի հետ կապերի պատասխանատուն է եղել, նաև Ջո Բայդենի վարչակազմում Ազգային անվտանգության խորհրդի քաղաքականության հարցերով խորհրդականը։

Նախաձեռնության իրականացումը դանդաղել է, քանի որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը հոկտեմբերի 27-ին կայանալիք Իսրայելի խորհրդարանական ընտրություններից առաջ։

Ակնկալվում է, որ ընտրություններից և Իսրայելում նոր կառավարության ձևավորումից հետո ծրագիրը նոր թափ կհավաքի։

 

Leave a comment