Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար

Քաղաքականություն

26.10.2026 | 14:52

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Նիդերլանդները ողջունում է անցյալ տարվանից ի վեր երկու երկրների ձեռնարկած նշանակալի քայլերը և բարձր է գնահատում Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին։ Կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում նոր տնտեսական հնարավորություններ կբացի»,- ասել է նա։

Բերենդսենը նաև հայտնել է, որ Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջոցով նոր ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին՝ զոհվածների աճյունների գտնվելու վայրը պարզելու և դրանց նույնականացմանն աջակցելու նպատակով։

«Նիդերլանդներն աջակցում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, որոնք նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև փոխըմբռնմանը։ Այս համատեքստում ես հայտարարել եմ Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջոցով նոր ֆինանսական աջակցության տրամադրման մասին՝ զոհվածների աճյունների նույնականացմանը և նրանց թաղման վայրերի պարզմանը նպաստելու նպատակով»,- ասել է Բերենդսենը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment