Բաժանորդագրվել
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Բաթումիում անցկացված մարզական լեգենդար մեկնաբան Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված մրցաշարի եզրափակիչում հաղթանակի հասավ վրացի գործընկերների նկատմամբ։ Ոմանք այս արդյունքը համարեցին անակնկալ , իսկ թե ինչու՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեցին թիմի ավագԴավիթ Ալավերդյանն ու հարձակվողԴավիթ Եղիազարյանը։
«Մեր թիմը ոչ լիարժեք կազմով էր մեկնել Բաթումի, բացի այդ, մրցավայր հասնելու հաջորդ օրն արդեն խաղեր ունեինք։ Բայց երբ խաղադաշտ ես մտնում, մոռանում ես հոգնածության մասին, ու մենք մեր ցանկությունը կարողացանք իրականություն դարձնել»,-նշել է Դավիթ Եղիազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։