https://arm.sputniknews.ru/20261026/hradadarn-aljvoshkium-karvogh-e-orinak-tsarajel-hrg-gvotum-gtnvvogh-ajl-taratsqneri-hamar-peskvov-108548076.html
Հրադադարն Ալյոշկիում կարող է օրինակ ծառայել ՀՌԳ գոտում գտնվող այլ տարածքների համար. Պեսկով
Հրադադարն Ալյոշկիում կարող է օրինակ ծառայել ՀՌԳ գոտում գտնվող այլ տարածքների համար. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ–ն բարձր է գնահատում ամերիկյան կողմի, մասնավորապես՝ ԱՄՆ առաջին տիկնոջ ջանքերը՝ Ալյոշկիում մարդասիրական գործողություն… 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T15:04+0400
2026-10-26T15:04+0400
2026-10-26T15:04+0400
ալյոշկի
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108478746_0:31:1250:734_1920x0_80_0_0_727dec6e7e4eece08fa842f958b53db6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ալյոշկիում հրադադարի մեխանիզմը կարող է օրինակ ծառայել հատուկ ռազմական գործողությունների գոտում գտնվող այլ տարածքների համար նմանատիպ համաձայնությունների հասնելու գործում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը դադարեցնում են կրակը Խերսոնի ուղղությամբ և հրադադարի ռեժիմ սահմանում 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ից, կապված Ալյոշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողությունների իրականացման հետ։Լրագրողները հարցրել են Պեսկովին՝ արդյոք Ալյոշկիում հրադադարի մեխանիզմը կարող է օրինակ ծառայել հատուկ ռազմական գործողությունների գոտու այլ տարածքներում նմանատիպ համաձայնությունների հասնելու համար։Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտարարել է, որ Ալյոշկիում մարդասիրական գործողություն անցկացնելու վերաբերյալ համաձայնության հասնելու գործում կարևոր դեր է խաղացել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։ Նա անձամբ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին, ասվում է առաջին տիկնոջ գրասենյակի հայտարարության մեջ։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ալյոշկի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108478746_0:0:1250:938_1920x0_80_0_0_0460ff40624a7c506dba77bb240879c8.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալյոշկի, ռուսաստան, պատերազմ
ալյոշկի, ռուսաստան, պատերազմ
Բաժանորդագրվել
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ–ն բարձր է գնահատում ամերիկյան կողմի, մասնավորապես՝ ԱՄՆ առաջին տիկնոջ ջանքերը՝ Ալյոշկիում մարդասիրական գործողություն իրականացնելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ալյոշկիում հրադադարի մեխանիզմը կարող է օրինակ ծառայել հատուկ ռազմական գործողությունների գոտում գտնվող այլ տարածքների համար նմանատիպ համաձայնությունների հասնելու գործում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը դադարեցնում են կրակը Խերսոնի ուղղությամբ և հրադադարի ռեժիմ սահմանում 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ից, կապված Ալյոշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողությունների իրականացման հետ։
Լրագրողները հարցրել են Պեսկովին՝ արդյոք Ալյոշկիում հրադադարի մեխանիզմը կարող է օրինակ ծառայել հատուկ ռազմական գործողությունների գոտու այլ տարածքներում նմանատիպ համաձայնությունների հասնելու համար։
«Մարդասիրական նպատակներով անկասկած կարող է։ Հատկապես, երբ խոսքը ամերիկյան կողմի, ամերիկացի բանակցողների և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից այս գործընթացում անմիջական, շատ դրական համակարգող միջամտության մասին է։ Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը, և, իհարկե, սա կարող է նախադեպ դառնալ», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտարարել է, որ Ալյոշկիում մարդասիրական գործողություն անցկացնելու վերաբերյալ համաձայնության հասնելու գործում կարևոր դեր է խաղացել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։ Նա անձամբ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին, ասվում է առաջին տիկնոջ գրասենյակի հայտարարության մեջ։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։