Երևանում Էլեկտրատրանսպորտի աշխատանքի ժամերը կավելանան (PAN.am)

Մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի աշխատանքային ժամերը կավելանան: Այդ մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«էլեկտրատրանսպորտի մասով նույնպես ունենք որոշակի փոփոխություններ, ավելացնելու ենք դրանց աշխատանքի ժամերը»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը:

Ներկայում էլեկտրատրանսպորտը գործում է մինչև ժամը 20։30-21։00-ն։ Նախատեսվող փոփոխությունների իրականացումից հետո դրա աշխատանքը շարունակվելու է մինչև կեսգիշեր:

«Մենք շարունակաբար առաջնահերթություն ենք տալիս հանրային տրանսպորտին, և սա բնական է»,- ասել է քաղաքապետը:

Նա ընդգծել է, որ մայրաքաղաքում ավտոմեքենաների թվի շարունակական աճը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում հանրային տրանսպորտի աշխատանքի համար։

Leave a comment