Հայ ըմբիշներն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում են

Սլավիկ Գալստյանը (67 կգ) 3-2 հաշվով հաղթանակ է տարել Հավարդ Յորգենսենի (Նորվեգիա) նկատմամբ՝ դառնալով առաջին հայ ըմբիշը, ով դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Կարեն Ասլանյանը (63 կգ) 9–0 հաշվով պարտության է մատնել Օզոդբեկ Խալիմբոեւին (Ուզբեկստան) և նույնպես անցել կիսաեզրափակիչ։

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) 10–4 հաշվով հաղթել է Էքսաուսե Մուկուբուին (Նորվեգիա) նկատմամբ՝ դառնալով կիսաեզրափակիչ դուրս եկած երրորդ հայ ըմբիշը։

Leave a comment