Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկին կվիրահատեն. նախարար

https://arm.sputniknews.ru/20261026/erevanashtarak-tshanaparhin-vtaric-tuzhats-5-erekhaneric-mekin-kvirahaten-nakharar-108544327.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2224/67/22246790_11:0:2742:2048_1920x0_80_0_0_b28be3cf821bd4f70ca572a43ed1f355.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գյումրի, երևան, վթար, երեխա, վիրահատություն, անահիտ ավանեսյան

հայաստան, գյումրի, երևան, վթար, երեխա, վիրահատություն, անահիտ ավանեսյան

Բաժանորդագրվել

Ողբերգական վթարից տուժած երկու երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին պատրաստում են պլանային վիրահատության։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացածները ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Հոկտեմբերի 25-ին երեխաներից մեկը` 6 տարեկան տղան, մահացավ։

«Ողբերգական վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Մյուս 2 երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության»,– գրել է Ավանեսյանը:

Նա քաղաքացիներին հորդորել է երեխաներին ըստ տարիքի նստեցնել մանկական նստատեղերում (carseat), ավելի մեծ տարիքում էլ պատշաճ ամրակապել, առջևի նստարանին չնստեցնել։

Հիշեցնենք, որ ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ մահացել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում» գտնվող 3 երեխայից մեկը։ Երեխաներից 2-ն էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում են։

Ըստ կլրատվամիջոցների` վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխաների հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխաների հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։

Leave a comment