ԱԱԾ-ն հաստատեց․ մոլորված հովիվը վերադարձվել է Ադրբեջան

Բաժանորդագրվել

58 տարեկան ադրբեջանցին սահմանը հատել էր հոկտեմբերի 19-ին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik․ Հայ–ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցին հոկտեմբերի 24-ին վերադարձվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն»,- նշված ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներն էին հայտնել, որ մոլորվելու հետևանքով հայ-ադրբեջանական սահմանը հատած և Հայաստանում հայտնված հովիվն Ադրբեջան է վերադարձվել։

Հիշեցնենք` ըստ ԱԱԾ–ի՝ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում։

Leave a comment