Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարար

Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարար

Մինչ ընտրությունները Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ խախտումների վերաբերյալ իրեն կարող են մեյլ ուղարկել և տեղեկացնել։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ասաց, որ վարչապետը տվել է հնարավորություն՝ այդ թվում անձամբ իրեն ներկայացնել համապատասխան դրվագը։

«Տրամաբանական է, որ եթե այդպիսի հաղորդագրություն գնար վարչապետին, դա հասցեագրվելու էր իրավապահ համակարգին, և գնալու էին առաջ»։

Նա տեղեկացրեց, որ կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ունեցել են 54 ահազանգ, որոնք ստուգվել են, իսկ դրանցից 10-ը դարձել է հաղորդում։

Փաստեց՝ մեծ ծավալի դիմելիություն չեն ունեցել։

Leave a comment