Դերասան Սամվել Թադևոսյանը, որը մեծ ճանաչում է ձեռք բերել «Կյանք ու կռիվ» ֆիլմից հետո, արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակի, որը շնորհվում է այս տարվանից։
Մրցանակը 33-ամյա դերասանին հանձնվել է արածաշրջանային նոր նախագծի՝ Silk Road Tribute Gala-ի («Մետաքսի ճանապարհ» պատվո գալա-երեկո) շրջանակներում, որն անցկացվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, հայտնում է Sputnik Արմենիան:
Պատմության մեջ առաջին անգամ Beacon Award-ը շնորհվում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի կինոյի ու հեռուստատեսության ոլորտներում նոր սերնդի տաղանդավոր, խոստումնալից արտիստներին խրախուսելու համար։
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից մրցանակը ստացել է դերասանուհի Շուգիլա Եշենը (Ղազախստան)։