Թուրքիայի նախագահի խորհրդականին պաշտոնից ազատել են Ադրբեջանին քննադատելուց հետո

Բաժանորդագրվել

Ադրբեջանի իշխանությունների որոշումը խիստ քննադատության է արժանացել Թուրքիայում։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահի խորհրդական Օկտայ Սարալին աշխատանքից ազատել են Ադրբեջանի իշխանություններին քննադատելուց հետո։ Այս մասին գրում է «Cumhuriyet»-ը։

Ավելի վաղ Սարալը հայտարարել էր, որ հիջաբով աշակերտուհիների ուսումը խոչընդոտելն անթույլատրելի է: Նա կոչ էր արել վերացնել արգելքը, որից հետո Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը մի քանի թուրք քաղաքական գործիչների մեղադրել էր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։

«Մեր նախագահը է ինձ նշանակել այս պաշտոնում, և ես հրաժարական եմ տվել նրա հրամանով: Որևէ մեկի հանդեպ անբարյացակամ վերաբերմունք չունեմ», – հայտարարել Սարալը։

«Middle East Eye»-ի տվյալներով՝ Բաքուն է պահանջել, որ նրան ազատեն պաշտոնից։

Հիշեցնենք` Թուրքիայի կրոնական և պահպանողական իշխանամերձ շրջանակները քննադատում են ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ դրանք համեմատելով կոշտ սեկուլյարիստական միջոցների պատմական շրջանի հետ։

Թուրքիայում դժգոհ են նաև նաև Ադրբեջան–Իսրայել հարաբերություններից և միջազգային ասպարեզում Բաքվի դիրքորոշումից։ Միևնույն ժամանակ Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, ուստի կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիայի առարկա դարձնելն անթույլատրելի է։

Իրանի փոխնախագահը հիջաբով ադրբեջանցի ուսանողներին առաջարկել է իրանական բուհերում սովորել

Leave a comment