Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են Toyota Ipsum-ը և Ford Mustang-ը․ կա 1 զոհ, 4 վիրավորներց մեկը հղի կին է


ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։


Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհին, Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Գ․-ի վարած «Toyota Ipsum» մակնիշի և Երևանի բնակիչ 23-ամյա Սմբատ Պ․-ի վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում։

Վթարի հետևանքով «Toyota Ipsum»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անի Գ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդները, «Toyota Ipsum»-ի ուղևոր 36-ամյա Արևիկ Ղ․-ն և «Ford Mustang»-ի ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Սյուզաննա Պ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից Արևիկ Ղ․-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորներից մեկը հղի է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդները հիվանդանոցում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Toyota Ipsum»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում՝ խմածության ամենաբարձր աստիճան։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a comment