Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով տրանսպորտային բարեփոխումներին, շեշտել է՝ պետք է ունենալ այնպիսի իրավիճակ, երբ հարուստ մարդիկ ևս հանրային տրանսպորտը համարեն ամենահարմարը։
«Տոմսային համակարգի առնչությամբ՝ նորից պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնել վերահսկողության վրա, աշխատանք տանել վարորդների հետ, որպեսզի այն կարգապահությունը, որ ունեցել ենք, շարունակվի։ Նկատում եմ՝ ընդհանուր առմամբ տենդենցը լավն է, բայց որոշակի պարբերականությամբ նորից պետք է աշխատանք տանենք վարորդների հետ։
Սա այն իրավիճակն է, որին պետք է հանգել։ Այն օրը, երբ որ մարդիկ, ովքեր ունեն բավարար եկամուտ մի քանի մեքենա գնելու, կհամարեն, որ իրենց համար այս քաղաքում տեղաշարժվելու ամենահարմար տարբերակը հանրային տրանսպորտն է»,- նշել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ գնալու են հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ավելացմանը, նոր էլեկտրատրանսպորտի ամբողջական գործարկմանը, նոր էլեկտրական ավտոբուսների գնմանը․
«Ասել եմ, որ մինչև 2030 թվականը Երևանում պետք է հանրային տրանսպորտի ընդհանուր շարժունակությունն ավելացվի 30 տոկոսով»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։
Թեմաներ: