Մասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մի ամբողջ նախընտրական ցիկլի ընթացքում ողջ պետական ռեսուրսն աշխատում է ՔՊ-ի մրցակիցների դեմ․ ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում, ու հետևանքը՝ մի շարք համայնքներում մեկ թեկնածու է մասնակցում:

Թե բա՝ 90%: Իսկ մասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են միայնակ մասնակցած ՔՊ-ականի «մրցակցային» ընտրությունում ունեցած հաջողությունը:

Որտեղ էլ որ մրցակիցներ կան՝ հեռու բարեկամներից մինչև բանակի ընկերներ, սադրիչ բնույթի քայլերի են գնում:

Ու այս ամենին էլ դեռ ընտրություն են անվանում»:

Leave a comment