https://arm.sputniknews.ru/20261026/sirts-arag-babakhum-er-inch-e-zgacel-naren-haghtelvov-mankakan-evratesilum-108536339.html
Սիրտս արագ բաբախում էր. ի՞նչ է զգացել Նարեն` հաղթելով «Մանկական եվրատեսիլում»
Սիրտս արագ բաբախում էր. ի՞նչ է զգացել Նարեն` հաղթելով «Մանկական եվրատեսիլում»
Sputnik Արմենիա
Նարեի համար մրցույթում ամենակարևոր ձեռքբերումներից մեկը բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերելն է: 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T09:21+0400
2026-10-26T09:21+0400
2026-10-26T09:22+0400
մանկական եվրատեսիլ
նարե գևորգյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1a/108533437_0:83:1600:983_1920x0_80_0_0_73dc08b675f621a0d90c72515c4c960c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Մանկական եվրատեսիլ 2026»-ում հաղթած հայաստանյան պատվիրակ Նարեն առաջիկայում նոր երազանքներ ու նպատակներ է իր առջև դնելու: Այս մասին նա ասաց «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորելու եկած լրագրողներին:Հարցին, թե ինչ նոր երազանքներ ունի, քանի որ նախորդը հենց «Մանկական եվրատեսիլին» մասնակցելն էր, երգչուհին նշեց՝ դեռ նոր երազանք չունի: Ասաց՝ այս ուղին նոր է ավարտել, գուցե առաջիկայում լինեն այլ երազանքներ: Նա վստահեցրեց՝ նոր նպատակներ նույնպես կավելանան իր կյանքում, ու ինքն էլ անպայման կհասնի դրանց:Նարեն նշեց, որ մրցույթում իր համար ամենակարևորը բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերելն է համարում, որոնց արդեն շատ է կարոտել:Հավելենք, որ «Մանկական Եվրատեսիլ–2026»–ում հաղթած Նարեն ու հայաստանյան պատվիրակությունը Հայաստան են վերադարձել գիշերը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1a/108533437_90:0:1511:1066_1920x0_80_0_0_70d55f7f70815cff668305870bb4ddb3.jpg.webp
մանկական եվրատեսիլ, նարե գևորգյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
մանկական եվրատեսիլ, նարե գևորգյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Նարեի համար մրցույթում ամենակարևոր ձեռքբերումներից մեկը բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերելն է:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Մանկական եվրատեսիլ 2026»-ում հաղթած հայաստանյան պատվիրակ Նարեն առաջիկայում նոր երազանքներ ու նպատակներ է իր առջև դնելու: Այս մասին նա ասաց «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորելու եկած լրագրողներին:
«Սիրտս արագ էր բաբախում: Որ իմացա` ես եմ հաղթել, շատ ուրախ էի, շատ-շատ ուրախ էի»,- նշեց Նարեն՝ ներկայացնելով իր հույզերը հաղթանակի պահին:
Հարցին, թե ինչ նոր երազանքներ ունի, քանի որ նախորդը հենց «Մանկական եվրատեսիլին» մասնակցելն էր, երգչուհին նշեց՝ դեռ նոր երազանք չունի: Ասաց՝ այս ուղին նոր է ավարտել, գուցե առաջիկայում լինեն այլ երազանքներ: Նա վստահեցրեց՝ նոր նպատակներ նույնպես կավելանան իր կյանքում, ու ինքն էլ անպայման կհասնի դրանց:
Նարեն նշեց, որ մրցույթում իր համար ամենակարևորը բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերելն է համարում, որոնց արդեն շատ է կարոտել:
Հավելենք, որ «Մանկական Եվրատեսիլ–2026»–ում հաղթած Նարեն ու հայաստանյան պատվիրակությունը Հայաստան են վերադարձել գիշերը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ։