49 ուղևորներ մնացել էին «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին․ ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում

Հոկտեմբերի 25-ին ահազանգ է ստացվել, որ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում։

Ավտոբուսի 49 ուղևորները (որոնցից 20-ը երեխա) փրկարարների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Ամբերդ բնակավայր։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս են բերել արգելափակումից։

Leave a comment