Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները

Հասարակություն

25.10.2026 | 20:35

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերում տարածվող այն հրապարակումները, թե իբր «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը քաղաքացիներին հրավիրում է ընդունելության առանց ժամադրության՝ նրանց ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայություններին հանձնելու նպատակով», կեղծ են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

«Հյուպատոսության կարևորագույն գործառույթներից է ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,- նշում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։

Leave a comment